ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, բարձր աշխատավարձը թողած, ընտրել է փոխնախարարի պաշտոնը: Նշենք, որ 2016 թվականին նա Համահայկական բանկի խորհրդի անդամ է եղել, իսկ 2006-2016 թվականներին` «Վալլեքս» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենը: Բայց 2016 թվականին, երբ նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար, որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը՝ ամսական 7 մլն 460 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Խաչատրյանն ունի անհատական բնակելի մեկ տուն, 2 հատ հողամաս, մեկ ավտոտնակ, մեկ բնակարան, մեկ ամառանոց, «Mitsubishi outlander 2.9 L» մակնիշի ավտոմեքենա: Նա ունի 22 հազար դոլարի չափ դրամական միջոց, իսկ որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 841 հազար դրամ: Տրված փոխառությունների դիմաց ստացել է 1780 դոլար: