Ինչու են Դիլիջանում գործազուրկները շատ, եթե ամենամեծ ներդրումներն այստեղ են կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում վերջին տարիներին ամենամեծ ֆինանսական ներդրումները կատարվել են Դիլիջանում, ուր բացվել է միջազգային դպրոց, ՀՀ կենտրոնական բանկի գիտաուսումնական կենտրոն, վերագործարկվել են շուրջ երեք տասնյակ առողջարաններ, հյուրանոցներ, նաեւ տասնյակ մասնավոր հյուրատներ են շահագործման հանձնվել: Այդ օբյեկտներում Երեւանի, Հայաստանի այլ քաղաքների բնակիչներ էլ են աշխատում, սակայն դրանցում Դիլիջանի բնակիչներն էլ քիչ չեն: Սակայն կարծես դա չի ազդում Դիլիջանի տարածաշրջանում գործազրկության մակարդակի վրա: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մտադիր էր Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն սարքել, սակայն այդ ծրագիրն այդպես էլ իրականություն չդարձավ:

Դիլիջանում աշխատանք չունեցողների քանակն ավելի մեծ է, քան մարզի մյուս` սահմանամերձ Իջեւանի, Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Տավուշի մարզպետարանից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին, որ համաձայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության` Իջեւանի, Դիլիջանի, Բերդի եւ Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության` 2018թ. նոյեմբերի 1-ի դրությամբ Տավուշի մարզում հաշվառված է 5175 աշխատանք փնտրող անձ, որից Իջեւանի տարածաշրջանում` 1755, Դիլիջանում` 1852, Բերդում` 563, Նոյեմբերյանում` 1005:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս