SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր կեսգիշերին ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառաողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Կիրակոսյանին և Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 23-ամյա Համլետ Ավագյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք բերման են ենթարկվել նույն օրը, գիշերը ժամը 04:30-ի սահմաններում՝ կենտրոն վարչական շրջանում՝ Տերյան փողոցում, Ցիտադել բիզնես կենտրոնի դիմաց BMW մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի միջից կրակոցներ արձակելու համար:
Մանրամասները` այստեղ: