«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի 167-րդ հորիզոնականում Արգիշտի Մեխակյանն է, ով Էջմիածնի համայնքի ղեկավարի տեղակալն է: Սակայն նրա կենսագրական տվյալներն ուսումնասիրելիս հետաքրքիր տվյալների ենք հանդիպում:
Մասնավորապես, նա, չնայած անկուսակցական է, սակայն ՀՀԿ իշխանության տարիներին` դեռ 2007թ. սկսած, մշտապես աշխատել է պետական համակարգում: Օրինակ, 2007թ. փետրվար-հունիս ամիսներին աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանի վերահսկողության բաժնում: 2008-2010թթ. աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսական բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ: 2010-2014թթ. աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում` որպես կոմիտեի նախագահի օգնական: Իսկ 2014-2016թթ. աշխատել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի օգնականի պաշտոնում:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: