Բակո Սահակյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ:

Նախագահը շնորհավորել է Հասմիկ Տոլմաջյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Արցախի եւ Հայաստանի դիվանագիտական առաքելությունների սերտ փոխգործակցությունը՝ այն համարելով նախանշված ծրագրերի հաջող իրականացման անհրաժեշտ պայման:




Լրահոս