ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել Մինսկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 15-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանիգլխավորած պատվիրակությունը Բելառուսի գլխավոր դատական կատարող Դմիտրի Կովալենկոյի հրավերովշրջայց է կատարել Բելառուսի հարկադիր կատարման գլխավոր վարչությանՄինսկի տարածքային ստորաբաժանումում՝ տեղում ծանոթանալով բելառուս գործընկերների աշխատանքային պայմաններին, գործնական կարողություններին, քննարկել նրանց հետ կատարողական վարույթների ընթացքին, դրանց նմանությանն ու տարբերությանն առնչվող մի շարք հարցեր:

Շրջայցին մասնակցել են նաև Ռուսաստանի, Վրաստանի և Ուզբեկստանի հարկադիր կատարման ծառայությունների պատվիրակությունները:

Նույն օրն առավոտյան Մինսկում կայացել էՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանի և Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը:Ընդունելությանը ներկա է գտվել նաև Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը:

Զրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանն Արմեն Ղևոնդյանին ներկայացրել է, որ Ծառայությունը կարևորում է միջազգային համագործակցության ակտիվացումն ու խորացումը գործընկեր կառույցների հետ՝ հաստատուն քայլերով իր դիրքերն ամրապնդելով միջազգային հարթակում: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Բելառուսի հարկադիր կատարման մարմինների սերտ համագործակցությանը:

Հիշեցնենք, որ Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունըս/թ նոյեմբերի 13-15-ը Մինսկում էր՝ մասնակցելու «Հարկադիր կատարման համակարգի զարգացումը»թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին:




Լրահոս