Գորիսի պետական համալսարանում ներքին խմորումներ են սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գորիսի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ Համլետ Հովսեփյան դատի է տվել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին` պահանջելով պարտադրել ռեկտոր Արտուշ Ղուկասյանին օրենքով սահմանված կարգով չմիջամտել, չխոչընդոտել ԳՊՀ արհմիության գործունեությանը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ռեկտորը իր կաննոներն է ցանկանում թելադրել բուհի աշխատակիցներին, սակայն վերջիններս չեն ենթարկվում: Ավելին, եղել են դասախոսներ, որոնք, իրավիճակից ելնելով, ազատման դիմումներ են գրել, եւ հիմա բանը հասել է «դիվանբաշուն». Հովսեփյանը խնդիրները լուծելու համար դիմել է դատարանի միջամտությանը: