Կադաստրի գրասենյակներն այսուհետ կաշխատեն նաև շաբաթ-կիրակի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անշարժ գույքի կադաստրի Երևանի գրասենյակները ( Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ) վաղվանից կաշխատեն առանց հանգստյան օրերի, այսինքն, այցելուներին կսպասարկեն նաև շաբաթ և կիրակի։ Շաբաթ օրը՝ ժամը 9։00-ից մինչև 18։00-ն, կիրակի՝ ժամը 9։00-ից մինչև 13։00-ն, և ինչպես մյուս բոլոր օրերին՝ առանց ընդմիջման։

Շաբաթ-կիրակի օրերի համար աշխատողները կվարձատրվեն իրենց դրույքաչափի կրկնապատիկով։

Իսկ կադաստրի մարզային գրասենյակները երկուշաբթի օրվանից կաշխատեն առանց ընդմիջման։

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե




Լրահոս