Ես խիստ հրահանգ եմ տվել. Արմավիրի մարզպետը` գյուղապետերին ուղղորդելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս ընտրություններում պետք է բացառել վարչական լծակների կիրառումը:
ArmLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ մի քանի մարզպետեր արդեն սկսել են քարոզչական գործընթացը: Մասնավորապես, նրանք հանդիպումներ են ունենում համայնքապետերի հետ եւ փորձում ուղղորդել նրանց: Այս հարցի մասին խոսել ենք Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ:

-Պարոն Մաթևոսյան, ասում են` մարզպետերը գործի են անցել եւ գյուղապետերի միջոցով քարոզչություն են իրականացնում: Ձեր մարզի հետ կապված ի՞նչ կասեք այս մասով:

-Նախ շնորհակալ եմ այս հարցի համար, որովհետև սա լավ առիթ է մեկընդմիշտ վերջ դնելու սրան: Ես ուղղակի բացառում եմ որևիցե պաշտոնական դիրքի չարաշահում: Ես խիստ հրահանգ եմ տվել, որ համայնքապետերը չփորձեն, մարզպետարանի աշխատակիցները չփորձեն որևէ լծակ օգտագործել: Իսկ եթե ես նման բան եմ հանձնարարում ուրեմն առաջին օրինակը պետք է լինեմ ես: Ես ունեմ հստակ հանձնարարական, որ թույլ չտամ իմ լիազորություններում գտնվող մարմինները լծակներ օգտագործեն ընտրությունների ժամանակ: Իսկ անողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ` անկախ ամեն ինչից, թե ով կլինի:

-Ինչ-որ վերահսկողություն իրականացնո՞ւմ եք:

-Իհարկե իրականացնում եմ: Փորձում եմ շատ հետևողական լինել, վերահսկել, որ հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի, թե դա կատակ էր, մենք ասացինք ու վերջ: Մենք շոու չենք խաղում: Վստահեցնում եմ Ձեզ` Արմավիրի մարզում ես բացառում եմ էդ կարգի խնդիրները:

Լուսինե Մինասյան




Լրահոս