Ինչին է նվիրված «Ժողովուրդ» օրաթերթի հատուկ թողարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 17-ը Հայաստանում եւ, ընդհանրապես, ամբողջ աշխարհում նշվում Է որպես ուսանողության միջազգային օր: Այս տոնի արմատները հասնում են մինչեւ երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ: 1939թ.-ի նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակել էին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը եւ գերեվարել մոտ 1200 ուսանողների։ Ավելի ուշ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչեւ պատերազմի ավարտը։ 1941 թ. Եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը։ Այսօր արդեն նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների համախմբման, համերաշխության, իրենց իրավունքների մասին խոսելու եւ ի սրտե ուրախանալու օր։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ հանդես է գալիս հատուկ թողարկմամբ` իր այսօրվա համարը նվիրելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին: Մեր թերթի էջերում տեղ են գտել ապագա լրագրողների հոդվածները, որոնցում նրանք արծարծել են ամենատարբեր թեմաներ: Հուսանք` նրանք բուհն ավարտելուց հետո կհամալրեն լրագրողների շարքերը` զբաղվելով արդեն պրոֆեսիոնալ լրագրությամբ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս