Սյունիքի մարզում 4 զինծառայողի կյանք խլած ողբերգական վթարի դեպքով պաշտպանության նախարարը մի քանի զինծառայողների ազատել է զինվորական ծառայությունից։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ծառայությունից ազատվել են՝
1. 1–ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.
3. ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.
4. ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.
Նախազգուշացում են ստացել հետեւյալ զինծառայողները՝
1. ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ.
Խիստ նկատողություն են ստացել՝
1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապե Պ. Ա.
Նկատողություն են ստացել
1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.
«Հիշեցում. Այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական պատասխանատվությունից»,– գրել է Արծրուն Հովհաննիսյանը։