«Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի 65-րդ համարում Նարեկ Զեյնալյանն է, ով ներկայում Երեւանի ավագանու անդամ է: Հետաքրքիր է, որ Նարեկ Զեյնալյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար, «Մենք» դաշինքի ցուցակում առաջադրված Արտակ Զեյնալյանի հորեղբոր որդին է:
Սակայն փաստացի նրանք գտնվում են քաղաքական տարբեր ճամբարներում, եւ Նարեկ Զեյնալյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Նշենք նաեւ, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի շուրջ ստեղծված աղմուկից հետո Նարեկ Զեյնալյանը համարվում էր տնօրենի թեկնածուներից մեկը: