Ինչու կարկառուն հանրապետականները չկան ընտրացուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` երկար ժամանակ ՀՀԿ-ում ներկուսակցական վեճեր են եղել, թե որն է ճիշտ` մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ հակառակ կարծիքների մասին բարձրաձայնվել է հատկապես ԳՄ նիստերի ժամանակ, բայց ի վերջո հաղթել է ընտրություններին մասնակցելուն կողմ լինելու որոշումը: Արդյունքում ՀՀԿ-ականները, ովքեր դեմ են եղել ընտրություններին, չեն ընդգրկվել ցուցակում:

Նրանց թվում են Գործադիր մարմնի անդամներ, նաեւ Սամվել Ֆարմանյանը: Նա արտահերթ ընտրություններին ՀՀԿ մասնակցելուն դեմ եղածների մեջ առաջամարտիկ է եղել եւ մշտապես պնդել, որ այս պահին պետք չէ գնալ նման քայլի: Փաստացի ՀՀԿ ԳՄ անդամ հանդիսացող 20 հոգուց ընտրացուցակում ընդգրկված են 7-ը, իսկ 8-րդն էլ` Դավիթ Հարությունյանը, ով չէր ցանկանում առաջադրվել վարկանիշային ընտրակարգով, լինելու է կուսակցության շտաբի պետը: Այսպիսով ԳՄ անդամներից ցուցակում չկան Սերժ Սարգսյանը, Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը, Ռուբեն Թադեւոսյանը, Կարեն Կարապետյանը (նախկին վարչապետ), Կարեն Ավագյանը, Գագիկ Բեգլարյանը, Կարեն Կարապետյանը, Հրանուշ Հակոբյանը, Տարոն Մարգարյանը, Սամվել Նիկոյանն ու Սամվել Ֆարմանյանը:




Լրահոս