Մինչև Խաչատուրովին հետ կանչելը պետք էր նախապատրաստվել. Արմեն Ռուստամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միանշանակ է, որ թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողական ոգուց, որն առկա է ՀԱՊԿ գործընկերության մեջ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, թե մինչ այս գործընթացները` պետք է հասկանային, որ բաց կա կանոնադրության մեջ: «Մինչև Խաչատուրովին հետ կանչելը պետք էր նախապատրաստվել, որը չենք արել, ոչ թե փաստից հետո փորձել խնդիրները լուծել: Տեսնում եմ՝ Ադրբեջանի նախագահը ինչպիսի հրճվանք է ապրում՝ մեղադրանքի սլաքը ուղղելով ՀՀ-ի վրա, որ եթե խնդիր կա այդ կազմակերպության մեջ, ուրեմն ՀՀ-ից է: Հմուտ պետք է լինել, մի կողմից՝ ՀԱՊԿ-ի նշանակությունը այս առանձնահատուկ իրավիճակում իրական դառնա, քայլերն էլ համապատասխան տրամաբանությամբ, մյուս կողմից էլ չունենալով այլընտրանք՝ չեմ կարծում՝ մեր գոյությունն այդտեղ դնելը հարվածի տակ դնելը սխալ ճանապարհ է»,- հավելեց նա:




Լրահոս