Պետք է ամեն ինչ անել, որ ՀԱՊԿ-ի հնարավորություններն օգտագործվեն ի շահ Հայաստանի: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման հատյտարարություն արեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ Գագիկ Ծառուկյանն իր բարեկամական հարաբերությունները Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ օգտագործի, Վ. Էնֆիաջյանը հստակ պատասխան չտվեց և խորհուրդ տվեց դիմել Ծառուկյանի մամլո խոսնակին:
«Մենք ամբողջ ճեպազրույցի թեման չպետք է դարձնենք այլ երկրի ղեկավարի ինչ-որ գնահատական, որի մեջ հեգնանք կա: Այն գնահատականը, որ տվել է Լուկաշենկոն, իմ համար ընդունելի չէ»,- ասաց Էնֆիաջյանը: