ՏԵՍԱՆՅՈւԹ. Փոխվարչապետի ընտրությունը զայրացրել է գյուղացիներին. Շիրակի Սարիար գյուղում դասադուլ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Սարիար գյուղական բնակավայրի դպրոցում դասադուլ է։ ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` պատճառն այն է, որ աշակերտական եւ ծնողական հանրույթը դժգոհ է տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի արդյունքներից։ 17 տարվա աշխատանքային փորձով դպրոցի Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչն ու երաժիշտի մասգիտությամբ Գյումրու բնակիչը մրցույթին հավաքել են հավասար միավորներ։

Ըստ սահմանված կարգի` ընտրությունը պետք է կատարեր փոխվարչապետը։ Միայն մի քանի օր առաջ է հավակնորդներից մեկը, որը դպրոցի աշխատակից է, իմացել, որ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նախապատվությունը տվել է Գյումրու բնակչին։ Իսկ սարիարցիների պահանջն է, որ դպրոցը ղեկավարի իրենց գյուղի բնակիչը, հատակապես այն պարագայում, երբ վերջինս եւս հաղթահարել է մրցութային փուլը։ Ի նշան բողոքի` բնակչությունը ստորագրահավաք է կազմակերպել եւ պատրաստակամ է բողոքը ներկայացնել վերին ատյաններին։

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Հեղինե Մանուկյան
Շիրակ




Լրահոս