Հայաստանը չի լինելու լուռումունջ համակերպվողի դերում. Նիկոլ Փաշինյանը` Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր Գեղարքունիքի մարզ այցի ժամանակ համայնքների ղեկավարների, դպոցների և այլ հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը չի լինելու լուռումունջ համակերպվողի դերում:

«Ես կարծում եմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է մի բան արձանագրեն, որ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու, երբ որ մենք լուռումունջ համակերպվողի դերում ենք»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ այդ հարաբերություններում Հայաստանի ժողովուրդը եւ կառավարությունն ի վիճակի է պահպանել և պաշտպանել մեր երկրի շահերը: «Սրա հետ բոլորը պետք է հաշվի նստեն, և ես ձեզ խոստանում եմ, որ հաշվի կնստեն»,- եզրափակեց Փաշինյանը:




Լրահոս