Պետդումայի պատգամավորները կհետևեն Հայաստանի խորհրդարանական ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի չորս խմբակցությունները ներկայացնող պատգամավորները դեկտեմբերին կժամանեն Հայաստան ՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

«Պետդումային պատվիրակություն կլինի, ներկայացված կլինեն բոլոր խմբակցությունները»,- հայտնել է նա:

«ՌԻԱ Նովոստի»-ի տվյալներով՝ պատվիրակությունը կղեկավարի հենց Լեոնիդ Կալաշնիկովը:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ:




Լրահոս