«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզի բնակիչները չափազանց զարմացած են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում որոշ թեկնածուների հայտնվելով: Մասնավորապես՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում է Սերգեյ Ատոմյանը, ում հայրը՝ Սամվել Ատոմյանը, երկար տարիներ աշխատելով ոստիկանությունում՝ ակտիվորեն մասնակցել է իշխանությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիաները ցրելով և ցուցարարների նկատմամբ հետապնդումներ կազմակերպելով:
Սամվել Ատոմյանը ակտիվ է եղել նաև ապրիլյան դեպքերի ժամանակ՝ մասնակցելով Նոր կյանք գյուղի այն ժամանակ դեռևս ՔՊ-ական գյուղապետ, հետագայում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների կալանավորմանը: Չնայած դրանից հետո Ատոմյանը պաշտոնի բարձրացում ստացավ՝ դառնալով Արտաշատի ոստիկանապետ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում