Ջրային կոմիտեի նախագահի ունեցվածքը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ինեսսա Գաբայանը հայտարարագրել է այգետնակ, առանձնատուն եւ բնակարան:

Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաեւ, որ նա հայտարարագրել է «VOLKSWAGEN PASSAT 1.8 T» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 000 000 ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոն ա կան պարտականությունները ստանձնելու օրը ստացած եկամուտները բաժնում էլ նշված է 100 000 ՀՀ դրամ եկամտի մասին, որը ստացել է աշխատանքի վարձատրությունից: Ինեսսա Գաբոյանը եկամուտ է ստացել նաեւ արտարժույթով: «Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը» ենթաբաժնում նշված է արտարժույթով ստացած շուրջ 50 հազար եկամտի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս