Հարց քաղաքացիներից` հաշմանդամ երեխայի ծնողները կարո՞ղ են իրենք ինքնակամ որոշում կայացնել, թե իրենց երեխան որ մանկապարտեզ հաճախի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Ես ուզում եմ իմանալ` հաշմանդամ երեխայի ծնողները կարո՞ղ են իրենք ինքնակամ որոշում կայացնել, թե իրենց երեխան որ մանկապարտեզը, հատուկ կամ հանրակրթական (ներառական) դպրոց կարող է հաճախել:

ՊԱՏԱՍԽԱՆ․ Համաձայն կրթության մասին ՀՀ օրենքի 19 հոդվածի` պետությունը ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում` երկարօրյա եւ գիշերօթիկ) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: Հատուկ հաստատությունների տիպերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում, հատուկ ծրագրերով:
Վարքի շեղում ունեցող անչափահասների ուսուցումը եւ վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները` հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները:

Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:   




Լրահոս