ՖՈՏՈ. Երեխաներին խնամող հայրերը. յուրահատուկ ֆոտոշարք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Իլինոիս նահանգի Չիկագո քաղաքում բնակվող լուսանկարիչ Գիեդրե Գոմեսը յուրահատուկ ֆոտոշարք է պատրաստել, որի միջոցով նա ցույց է տվել հայրիկների ու նրանց երեխաների միջև յուրահատուկ կապը:

«Ես ինքս մայր եմ ու հետևում եմ՝ ինչպես է ամուսինս շփվում մեր երեխաների հետ, ինչպես են իմ ընկերուհիների ամուսինները շփվում իրենց երեխաների հետ: Երբեմն բռնացնում եմ ինձ այն մտքի վրա, որ համեմատում եմ նրանց իմ հայրիկի հետ: Զվարճալի է նկատել նրանց տարբերությունները, սակայն, ի վերջո, նրանք բոլորն առանց պայմանների են սիրում իրենց երեխաներին», – պատմել է լուսանկարիչը:

Կնոջ խոսքով՝ ինքը փորձել է ցույց տալ հնարավորինս շատ տարբեր հայրերի՝ զվարճալի մթնոլորտ հաղորդելով յուրաքանչյուր կադրի:




Լրահոս