ՀՀԿ 20-յակը. թեկնածուներից շատերն արդեն ակտիվ աշխատանքների մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը չի մեկնարկել, սակայն թեկնածուներից շատերն արդեն ակտիվ աշխատանքների մեջ են. իրենց համար շտաբեր են փնտրում, թիմակիցներ հավաքում: Այս առումով, սակայն, ՀՀԿ-ականների մոտ այնքան էլ լավ իրավիճակ չէ, քանի որ եղել են դեպքեր, երբ թեկնածուներից մի քանիսը երկար ժամանակ չեն կարողացել շտաբներ գտնել, թիմ հավաքել: Չնայած ՀՀԿ-ական թեկնածուները չեն բարձրաձայնում, սակայն պարզ է՝ պատճառներից մեկն էլ հենց ՀՀԿ-ի թեկնածուն լինելն է:

«ժողովուրդ» օրաթերթին հետաքրքիր տեղեկություններ են հասել նաեւ ընտրացուցակի կազմման ընթացքից: Եվ չնայած ցուցակում 125 թեկնածու է ընդգրկված, եւ գրեթե բոլորն էլ` վարկանիշային ընտրակարգով, սակայն կուսակցության ներսում մանրակրկիտ կազմվել է միայն առաջին քսանը: Դրանից հետո թեկնածուների հերթականության կազմման առումով որեւէ սկզբունք չի եղել: Ընդ որում, մինչեւ վերջին պահը կուսակցության թեկնածուներից շատերը չեն իմացել` համամասնական ցուցակում որ հորիզոնականն են լինելու: Վերջիններս տեղյակ են եղել միայն իրենց ընտրատարածքից:




Լրահոս