Պարզվում է՝ Երևանում գոյություն ունի աղբահանությամբ զբաղվող կառույց, որի գործունեությունը որևէ բնակիչ չի տեսել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանցիների համար հավերժական խնդիր է դարձել բազմաբնակարան շենքերի աղտոտվածությունը, որ հաճախ հետեւանք է այդ շենքերում աղբատար խողովակների անմխիթար վիճակի: Պարզվում է` կա «Դավարս» ՍՊԸ, որը պարբերաբար իրականացնում է աղբամուղների բացման, նաեւ ախտահանման աշխատանքներ: Նրանք Երեւանի քաղաքապետարանի հետ ժամանակին պայմանագիր են կնքել: «Ժողովուրդ» օրաթերթին այս ՍՊԸ պատասխանատուները փոխանցել են` քլորով ախտահանման աշխատանքներ իրականացնում են յուրաքանչյուր տարվա հոկտեմբերից մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում երկու ամիսը մեկ անգամ, իսկ ահա ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում` բազմաբնակարան շենքերի մուտքերը, աղբամուղները, դրանց դռնակները:

Սակայն բնակիչների մեծ մասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդում է` երբեւէ չեն տեսել ախտահանման աշխատանքները. աղբախցերը տարիներ շարունակ չեն մաքրվում, չեն լվացվում, ախտահանման մասին ավելորդ է խոսել: Աղբախցի մաքրման աշխատանքները պետք է իրականացնի «Սանիտեք» ընկերությունը, որը այս հարցում եւս պարապուրդի է մատնված:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս