ՀՀԿ-ական թեկնածու նախկին մարզպետը եղբոր հետ ուղղորդում է գյուղապետերին. ինչու են շրջում տաքսիներով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական ռեյտինգային պատգամավորի թեկնածու առաջադրված Սարգիս Սահակյանն իր եղբոր` Նաիրի Սահակյանի հետ հանդիպումներ է ունենում համայնքապետերի հետ` փորձելով ուղղորդել, որ նրանք ԱԺ արտահերթ ընտրություններին իրենց համար աշխատեն:

Ուշագրավն այն է, որ Սահակյաններն ավելորդ խոսակցություններից խուսափելու համար մարզում շրջում են ոչ թե սեփական մեքենայով, այլ օգտվում տաքսիներից։ Լուրը փորձեցինք ճշտել Սարգիս Սահակյանից, սակայն վերջինս հրաժարվեց. «Ես ժամանակ չունեմ»,- հարցը լսելուց հետո ասաց նա եւ անջատեց հեռախոսը։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս