Շենգավիթի թաղապետի պաշտոնի շուրջ թեժ կրքեր են ծագել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի շուրջ թեժ կրքեր են ծագել։ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է , որ իր հովանավորյալին դարձնի թաղապետ․ խոսքը ՔՊ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար, 26-ամյա Ռազմիկ Մկրտչյանի մասին է, ով իր համակիրների միջոցով վերջին օրերին Ֆեյսբուքում ուղղակի տեռոր է անում գործող իշխանություններին։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու, շենգավիթցի Տիգրան Մակարյանն իր էջում Ռազմիկի նկարի տակ գրել է․ «Ես պաշտոնապես հայտարարում եմ․ եթե թաղապետ նշանակվի այն թեկնածուն, որին որ չի ցանկանում տեսնել Շենգավիթ համայնքի բնակչությունը, ես դուրս եմ գալիս ցանկացած պայքարից, աջակցելուց, եւ իմ մասնակցությունը չի լինի ոչ մի պարագայում նոր ղեկավարի ներքո։

Եվ կսկսենք նոր պայքար ժողովրդի կողմից ընդունված նոր ղեկավարի դեմ»։ Թեկնածուն ծնվել է 1992 թվականին։ Հարցին, թե ինչ կենսագրություն ունի, ասացին՝ չի հասցրել աշխատել՝ սովորել-ավարտել է։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս