ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիկտոր ԲԻՅԱԳՈՎԻՆ նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մոսկվա)»:
Հիշեցնենք, որ մինչ այդ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը Դավիթ Վիրաբյանն էր, իսկ Բիյագովն էլ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետն էր: