Ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա․ Նիկոլ Փաշինյանի հստակ հանձնարարականը Տիգրան Ավինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էչ «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ խնդիր է դրել իր առջև ոռոգման ջրի համար Սեւանին չպետք է անդրադառնալ, հավելյալ ջրառ չպետք է անել.

«Այսօրվանից պետք է արձանագրենք, որ ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա, եւ այսօրվանից պետք է զբաղվենք, որ նույն տաշտակի առաջ չկանգնենք», – նշեց նա։

Փաշինյանը հանձնարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ աշխատանքային խումբ ձեւավորել, որն այսօրվանից պետք է զբաղվի ոռոգման սեզոնի հարցերով՝ անդրադառնալով դրա բոլոր կոմպոնենտներին, Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ արդեն որոշակի աշխատանքներ իրականացվել են այդ ուղղությամբ. «Մենք սկսել ենք մի գործընթաց, երբ արբանյակային պատկերի միջոցով ստանում ենք երկրում առկա խոնավ հողերի պատկերը։ Հենց այսօր արդեն կսկսենք աշխատանքային խումբ կազմելու աշխատանքները»,- հավելեց նա։




Լրահոս