Ազգային փոքրամասնությունների ՀՀԿ-ական պատգամավորները հայտնվել են «Իմ քայլի» ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հերթական ընտրություններից հետո ՀՀԿ քվոտայով պատգամավոր դարձած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ Կնյազ Հասանովը (քուրդ) եւ Արսեն Միխայլովը (ասորի) այս անգամ ընդգրկված են «Իմ քայլը» դաշինքի ցուցակում:

Յուրաքանչյուր փոքրամասնությունից մեկական հոգի է ներկայացված այս ուժի ցանկում` Ռուստամ Բակոյան (եզդի) եւ Ալեքսեյ Սանդիկովը (ռուս): «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռուստամ Բակոյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ընկերն է եւ հենց նրա առաջարկությամբ եւ աջակցությամբ է ընդգրկվել իշխող ուժի ցուցակում: ԲՀԿ-ի ցուցակում բացակայում է միայն քուրդ ներկայացուցիչը, իսկ գործող պատգամավոր Տատյանա Միքայելյանը (ռուս) կրկին ցուցակում է:

Սակայն կան ուժեր, ովքեր առհասարակ ազգային փոքրամասնությունների ցուցակ չունեն, օրինակ` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Մենք» դաշինքը: ՕԵԿ-ը ներկայացրել է միայն ռուս ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ` 2 եզդի եւ 2 ասորի:




Լրահոս