ՀՀԿ-ական թեկնածուն աչքի չընկնելու համար տաքսիներով է շրջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական ռեյտինգային պատգամավորի թեկնածու առաջադրված Սարգիս Սահակյանն իր եղբոր` Նաիրի Սահակյանի հետ հանդիպումներ է ունենում համայնքապետերի հետ` փորձելով ուղղորդել, որ նրանք ԱԺ արտահերթ ընտրություններին իրենց համար աշխատեն:

Ուշագրավն այն է, որ Սահակյաններն ավելորդ խոսակցություններից խուսափելու համար մարզում շրջում են ոչ թե սեփական մեքենայով, այլ օգտվում տաքսիներից։ Լուրը փորձեցինք ճշտել Սարգիս Սահակյանից, սակայն վերջինս հրաժարվեց. «Ես ժամանակ չունեմ»,- հարցը լսելուց հետո ասաց նա եւ անջատեց հեռախոսը։




Լրահոս