ժամկետանց ապրանքը ինչով էլ փաթեթավորես, ներսում նույն ժամկետանցն է մնում. ՔՊ խոսնակը` ՀՀԿ կարգախոսի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընտրություններում ՀՀԿ նախընտրական բուկլետները, քարոզչական պաստառները սեւ-սպիտակ գույների համադրությամբ են: Սա, թերեւս, պատահական չէ, եթե հիշենք, թե ինչպես էր Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը քաղաքական դաշտը բաժանել սպիտակի եւ սեւի՝ հեղափոխականների ու հակահեղափոխականների:

Ու հիմա սրանով ՀՀԿ-ն կարծես իրեն դիրքավորում է քաղաքական դաշտի գունային նույն այդ բաժանման մեջ, թեեւ «Իմ քայլը» դաշինքն այս անգամ դեռ քաղաքական ջրբաժաններ չի քաշել, իսկ ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը վերջերս քաղաքական դաշտը սեւերի եւ սպիտակների բաժանելը որակեց որպես ֆաշիզմ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլը» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց. «Երեւի թե քաղաքական PR–ի նոր ձեւ է գտել: Թե դա ինչքանով իրենց կօգնի, կերեւա ընտրություններից հետո: Միայն մի բան կարող եմ ասել. ժամկետնանց ապրանքը ինչով էլ որ փաթեթավորես, ինքը ներսում նույն ժամկետնանցն է մնում»:




Լրահոս