Բարեգործության անվան տակ. Զինաիդա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Զինաիդա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար: Բանն այն է, որ նա, ներկայանալով որպես «Զորեղ ապագա» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն, ամուսնու՝ Արամ Մարտիրոսյանի հետ 2018թ. հունվարի 25-ից մինչեւ փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում «Տիգրան Ապրալեան» ԱՁ-ին պատկանող, Երեւան քաղաքի Պռոշյան փող. 2/1 հասցեում գտնվող «Հալեպ» ռեստորանում գումարը հետագայում փոխանցելու պատրվակով չարաշահելով ռեստորանի սեփականատիրոջ՝ Տիգրան Ապրալեանի վստահությունը, կազմակերպել են հյուրասիրություններ, սակայն խոստացած գումարը հետագայում չեն փոխանցել: Իսկ ռեստորանի տիրոջը պատճառված վնասը բավական մեծ է՝ 1.1 մլն դրամ: ՈՒ հիմա` ռեստորանատիրոջ բողոքից հետո, քրեական գործ է հարուցվել:




Լրահոս