Երկաթե լինգով` ճանապարհային ոստիկանի ծոծրակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակիչ, 1953թ. ծնված Հարություն Նուրբեկյանի դատավարությունը: Նա մեղադրվում է ալկոհոլի ազդեցության տակ գտնված վիճակում ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի տեսուչներ Արմեն Օհանյանի եւ Կարեն Ուլիխանյանի օրինական գործողությունները խոչընդոտելու մեջ:

Ավելին, նա չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության տեսուչների օրինական պահանջներին եւ մետաղյա լինգով հարվածել է ոստիկաններից Արմեն Օհանյանի ծոծրակին` առողջությանը պատճառելով վնաս: Հ. Նուրբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը` կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 5-10 տարի ժամկետով ազատազրկում: Հարություն Նուրբեկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:




Լրահոս