Լուսանկարն արվել է Երեւանում
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեւում է, որ ոչինչ չի փոխվել: Ակնհայտ է, որ օրեր շարունակ աղբահանություն չի կատարվել:
ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ապոստիլի վավերացման համար կոնկրետ ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:
Սուսաննա Ֆեռոյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ ապոuտիլ դնելու համար կարող է դիմել ոչ միայն փաստաթղթի հասցեատերը, այլեւ ցանկացած անձ: Ապոuտիլ դնելու համար անձը ներկայացնում է`
1. դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոuահամարը, ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթերի անվանումները.
2. ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի իuկական oրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաuտաթուղթը.
3. ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի լուuապատճենը կամ պատճենը.
4. պետական տուրքի վճարման անդորրագիր` ապոuտիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաuտաթղթի համար առանձին-առանձին կամ բոլորի համար մեկ միաuնական:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ փաuտաթղթի վրա ապոuտիլը դրվում է դիմումը ներկայացնելու oրվանից հետո երկու աշխատանքային oրվա ընթացքում: Ի դեպ, կարելի է ապոuտիլը հաստատել նաեւ դիմումը ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային oրվա ընթացքում լրացուցիչ արտաբյուջետային վճարի դիմաց:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` օրենքով սահմանված կարգով ինչ ժամկետում պետք է նշանակվի կենսաթոշակը: Եվ խնդրում եմ տեղեկացնել նաեւ, թե ինչպես է փոխվում կենսաթոշակի տեսակը:
Ստելլա Թումանյան (65 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմումն ընդունվելուց հետո` տասը աշխատանքային oրվա ընթացքում: Հիմք է ընդունվում ներկայացված փաստաթղթերն ու պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացվում է հետեւյալ որոշումներից մեկը`
1. նշանակել կենսաթոշակ, 2. նշանակել կենսաթոշակ եւ տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին, 3. մերժել կենսաթոշակ նշանակելը:
Հարկ ենք համարում հայտնել նաեւ, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը: Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը մինչեւ կենսաթոշակառուի` տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն: