ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ազատության հրապարակում

Երեւանի Ազատության հրապարակում երեկ տեղի է ունեցել «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնության բողոքի ակցիան` ընդդեմ ԼԳԲՏ ֆորումի: Նրանք պահանջում են Հայաստանում ընդունել միասեռականության քարոզն արգելելու մասին օրենք: «Թույլ չենք տալու Հայաստան ներմուծել արեւմտյան այլասերված բարքերը: Այս գործընթացը մենք պետք է կանխենք»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը: Հանրահավաքից հետո խաղաղ երթ է անցկացվել Երեւանի փողոցներով:

 

 

 

ՀԱՐՑ. Ամուսնալուծության գրանցման համար ի՞նչ ժամկետ է պահանջվում: Որքա՞ն ժամանակում է տրվում ամուսնալուծության գրանցում, որքա՞ն է կազմում պետական տուրքը:

Դիաննա Մելքոնյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ: Դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը: Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10.000 դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության դեպքում գանձվում է նաեւ 5000 ՀՀ դրամ պետական տուրք:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ո՞վ իրավունք ունի ստանալ երկարամյա ծառայության կենսաթոշակ:

Եպրաքսիա Մովսիսյան (64 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Մովսիսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է:
Oդային երթեւեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթեւեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք:
Ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե լրացել է նրա 55 տարին, եւ նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության` կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող մարմին:




Լրահոս