«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն նախկինից եկած ավանդույթի ուժով շարունակում է հույսը դնել ֆինանսական ռեսուրսի վրա: Ճիշտ է, հիմա ՀՀԿ-ականները չեն կարող բացահայտ փող բաժանել, բայց ամենաշռայլն են նախընտրական շտաբների աշխատողներին վճարվող աշխատավարձերի չափով, որոշ դեպքերում այդ վճարը 200 հազար դրամ է:
Շտաբի աշխատողներին ասված է, որ նրանք հերքեն աշխատավարձի փաստը, բայց ով չգիտի, որ հասարակական հիմունքներով նույնիսկ ՀՀԿ-ականները չեն աշխատի, ուր մնաց թե նրանց կողմից վարձված մարդիկ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: