Արթուր Դավթյանը մասնակցում է Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:

Հետաքրքիր է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույնպես մասնակցում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությանը, որն աննախադեպ երևույթ է նման դեպքերում: Այժմ նիստը ընդմիջվել է և վերադառնալուց հետո պետք է միջնորդություններ ներկայացվեն:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը և  գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:




Լրահոս