ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավունք չունենք նոր փորձության տանել ժողովրդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը ՀՅԴ քարոզարշավի մեկնարկին
Դիմելով հայրենակիցներին Արմեն Ռուստանյանն ասաց. «Իսկապես` վայրը պարտադրող է: Դաշնակցության այս ընտրարշավը, որ սկսում ենք Արամ Մանուկյանի արձանի մոտից, բոլորիս պարտավորեցնում է ժողովրդի հետ խոսել անկեղծ և շիտակ, ներկայացնել մեր մտածումները, մեր գնահատականները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև մեր անելիքները:

Դաշնակցությունը գալիս է` մասնակցելու այս ընտրություններին, որովհետև անցումային շրջափուլում գտնվող Հայաստանն այսօր դիմակայում է լրջագույն վտանգների և մարտահրավերների: Գլխավոր վտանգը` նորը չդառնա լավ մոռացված հնի կրկնություն կամ նախկինի նորօրյա փաթեթավորում: Վտանգն իրական է, որովհետև բոլոր տեսակի իշխանությունների մոտ, իսկ ներկայիս իշխանությունները բացառություն չեն, գայթակղությունը միշտ մեծ է` իշխանության գալով ապրապնդել սեփական իշխանությունը` հին քաղաքական ու տնտեսական մենաշնորհները փոխարինելով նորերով: Դրա նշաններն արդեն կան»:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս