Վրաստանում սկսվել Է քվեարկությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որին մասսնակցում Է երկու թեկնածու՝ Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում Է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, եւ Գրիգոլ Վաշաձեն, որին առաջադրել Է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոկտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթողը չորոշվեց, քանի որ 25 թեկնածուներից ոչ մեկը քվեարկության ընթացքում չհավաքեց ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը: Լավագույն արդյունքներն արձանագրեցին Զուրաբիշվիլին (38,6 տոկոս) եւ Վաշաձեն (36,7 տոկոս):
Վրացական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 28-ին ժամը 08:00-ին հանրապետությունում բացվել Է 3703 ընտրական տեղամաս, այդ թվում՝ 55 ընտրատեղամաս 30-ից ավելի արտասահմանյան երկրներում: Սկսված նախագահական ընտրություններին, Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով, կարող Է մասնակցել 3 մլն 528 հազար 658 ընտրող:
Վրաստանի նախագահական ընտրություններին հետեւելու են 1300 միջազգային դիտորդներ: