Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար»մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) միջազգային համաժողովին:
Երկօրյա համաժողովը համախմբում էմասնակիցների, հանրային և մասնավոր հատվածները ներկայացնող պատվիրակների Հայաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Քննարկման թեմաներն ենՄԿՈւ համակարգի զարգացումըՀայաստանում, նպատակը՝գործնական լուծումներ գտնելն է։
Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկի ղեկավարն անդրադարձավ մասնագիտական կրթության նկատմամբ ընկերության պահանջներին և ակնկալիքներին, ինչպես նաև ներկայացրեց, թե ինչ է անում Beeline-ը Հայաստանում բիզնես մշակույթը զարգացնելու համար։
«Ինչպես գիտեք, Beeline-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ստարտափների աջակցության համար, և այս տարի մենքգործարկեցինքստարտափինկուբատորը, որպեսզի մեր երիտասարդներին օգնենք իրենց սեփական գործը ստեղծելու և հաջողության հասնելու գործում։ Մեզ մոտ դասընթացների մասնակցող թիմերից որոշներն արդեն ներկայացված են նույնիսկ միջազգային շուկայում։ Վստահ եմ, որ սա երկրի տնտեսությանը սատարելու և երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելու հիանալի ճանապարհ է», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Համաժողովի ընթացքում մասնակիցները կայցելեն մասնագիտական կրթության հաստատություններ և կամփոփեն քննարկված թեմաները՝ հիմնվելով ՀՀ ԿԳՆ-ի եզրակացությունների և առաջարկությունների վրա: Երկրորդ օրվա ավարտին կպարգևատրվեն քոլեջների ուսանողների միջև անցկացված Ազգային հմտությունների մրցույթի հաղթողները:
Միջազգային համաժողովը կազմակերպվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի միջև համագործակցության շրջանակներում: Համաժողովի մասին մանրամասն տեղեկատվություն հասանելի է այստեղ։