ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Համաձայնեք, որ մի փոքր տարօրինակ գրություն է. որքան էլ «դուխով» է, բայց տրամաբանությունից փոքր-ինչ հեռու է:

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` վերջնահաշվարկ կատարելիս չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարները արդյոք եկամտային հարկով հարկվո՞ւմ են:

Ասյա Պետրոսյան (45 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 12-րդ ենթակետի համաձայն` նվազեցվող եկամուտ է համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողներին տրվող փոխհատուցման վճարները)` բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկային գործակալները պարտավոր են ֆիզիկական անձանց պահանջով նրանց տրամադրել հաշվարկված եւ վճարված եկամուտների, պահված հարկի գումարների, ինչպես նաեւ գործատուի կողմից աշխատողի համար կատարված կուտակային կենսաթոշակային վճարումների մասին տեղեկանքներ:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ե՞րբ կարելի է միանվագ հրատապ օգնության համար դիմել: Խնդրում եմ մանրամասն ներկայացնել դիմելու կարգը:

Սիրանույշ Խաչատրյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Խաչատրյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուց հետո` վեց ամսվա ընթացքում: Երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարվա օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ներկայացնելով տեղեկանք տվյալ երեխայի` հանրակրթական դպրոցի կամ վարժարանի տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին:
Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է, ունի ընտանեկան նպաստի իրավունք, եւ դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամի մահվան օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գոյություն ունի նաեւ եռամսյակային հրատապ օգնության տեսակ, որ նշանակում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը` սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության հիման վրա: Եռամսյակային հրատապ օգնության չափը 16000 դրամ է: Այն նշանակվում է 3 ամիս ժամկետով եւ վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ:




Լրահոս