Համաձայն քվեաթերթիկների գրեթե 100 տոկոսի հաշվարկի արդյունքում Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցել են քվեարկությանը մասնակցած քաղաքացիների շուրջ 59,6 տոկոսը:
Միավորված ընդդիմության թեկնածուն Գրիգոլ Վաշաձեն, համաձայն ԿԸՀ տվյալների, ստացել է 40,4 տոկոս ձայն, հայտնում է aliq.ge-ն: