Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀԿ խորհրդի անդամ Սարգիս Սահակյանը, ով Արագածոտնի մարզում վարկանիշային թեկնածու էր, ցանկանում է ինքնաբացարի հայտնել: Նրա դիմումն արդեն ընդունվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:
ՀՀԿ թեկնածուներից ինքնաբացարկ են հայտնել նաև Արմեն Մանուկյանը, Նատալյա Ներկարարյանը, Անդրանիկ Հովհաննիսյանը, Անահիտ Խանզադյանը, Արսեն Ղուկասյանը: Իսկ թեկնածուներից էլ Սուսաննա Գևորգյանը մահացել է:
Այսօր էլ ԿԸՀ-ն նիստ կհրավիրի և կքննարկի ՀՀԿ մեկ այլ թեկնածու` Հերմինե Նաղդալյանի ինքնաբացարկի մասին դիմումը: