Սահմանադրական դատարանը քննության է ընդունելի ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագիծը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում հոկտեմբերի 2-ին կատարված աղմկահարույց փոփոխությունների նախագիծը: Հիշում եք` այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն, նաեւ այն ժամանակ Փաշինյանի կառավարության մաս կազմող ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, հապճեպ կողմ քվեարկեցին այս նախագծին, բողոքի մեծ ալիք բարձրացավ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով` քաղաքացիները շրջափակեցին խորհրդարանի շենքը: ԵՒ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իրավիճակը չսրելու համար պարզապես չստորագրեց նախագիծը` այն ուղարկելով Սահմանադրական դատարան վիճարկելու դրա սահմանադրականությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործն ընդունվել է քննության, եւ  դատաքննությունը կսկսվի արդեն 2019 թվականին, եւ առաջին նիստը նշանակված է հունվարի 22-ին: Այն նշանակվել է  գրավոր ընթացակարգով: Պատասխանող կողմ է նշանակվել Ազգային ժողովը: Բայց այստեղ ուշագրավ է այն փաստը, որ գործի քննությունը կսկսվի այն ժամանակ, երբ այդ նախագիծն ընդունած խորհրդարանի լիազորությունները դադարեցված կլինեն, ավելին՝ հնարավոր է նախագծի ՀՀԿ-ական հեղինակները նույնիսկ պատգամավոր չլինեն: Ու կստացվի, որ նոր խորհրդարանը պատասխան է տալու նախորդի արածների համար: Չնայած այս դեպքում պարզ է, որ նոր խորհրդարանը` որպես պատասխանող կողմ, կօգնի ՍԴ-ին հակասահմանադրական ճանաչել ընդունված նախագիծը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս