Երևանի բյուջեի եկամուտները կավելանան, ծախսերն էլ կկրճատվեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի բյուջեի եկամուտները հաջորդ տարի կավելանան. 2019թ. բյուջեի նախագծով` եկամուտները նախատեսված են 83 մլրդ 77 մլն 572 հազար դրամ: 2018 թվականի համեմատ սա ավելի է 2 միլիարդ 887 մլն դրամով: Այս տարվա համեմատ շուրջ 4 մլրդ դրամով կավելանան նաեւ Երեւանի` եկող տարվա բյուջեի ծախսերը, որոնք, ըստ նախագծի, կազմելու են 84 մլրդ 346 մլն հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի նոր իշխանություններն ընդհանուր ծախսերն ավելացնելուն զուգահեռ մի շարք ոլորտներում օպտիմալացումների ճանապարհով են գնացել:

Խոսքն այն ոլորտների մասին է, որոնք նախկին իշխանությունների համար եղել են թալանի, կոռուպցիայի, ատկատների, գումար գրպանելու ահռելի դաշտ: Ըստ այդմ` Երեւանի քաղաքապետարանն իր ներկայացուցչական ծախսերը կրճատելու է 118.4 մլն դրամով, մեքենաների պահպանման ու վերանորոգման ծախսերը՝ 44 մլն 63 հազար դրամով, տրանսպորտային նյութերի համար՝ 107 մլն դրամով, կանաչ տարածքների հիմնման ու պահպանման ծախսերը՝ 576 մլն դրամով, եւ այսպես շարունակ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս