Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը
14:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով` Վերին
Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը կցորդիչով և կիսակցորդիչով
բեռնատարների համար առայժմ փակ է:
Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն