Ճնշումների կոնկրետ փաստեր կան. Դավիթ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է` ՀՀԿ համակիրներին ահաբեկում են եւ ստիպում են լքել երկիրը, չմասնակցել ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանից պարզել` կոնկրետ ովքե՞ր են ահաբեկել մարդկանց եւ պատգամավորի թեկնածուները ի՞նչ փաստեր ու ապացույցներ ունեն:

-Կոնկրետ փաստեր կա՞ն, որ ահաբեկումներ են եղել:

-Իհարկե, կոնկրետ փաստեր կան, բայց մենք անուններ չենք տալու: Մարդկանց վրա առանց այդ էլ ապօրինի ճնշում են գործադրում: Չենք ասում, որ նրանց ավելի մեծ ճնշման չենթարկենք:

-Փաստեր կհրապարկվե՞ն գոնե ընտրություններից հետո:

-Կախված է նրանից, թե ինչ մթնոլորտ կլինի ընտրություններից հետո: Եթե այսպես շարունակվի, չեմ կարծում, որ կհրապարակենք:

-Կասե՞ք` ինչպե՞ս են ահաբեկում: Ասում են` մի՛ գնացեք ընտրությա՞ն: Որ գնան, ի՞նչ կլինի:

-Տիկին Հովհաննիսյանը մանրամասն գրել է այդ մասին. այնտեղ ամեն բան ասված է:




Լրահոս