Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ թույլ է տվել կոպտագույն սխալներ. Վիգեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս կիրակի մենք կատարելու ենք ընտրություն, որից կախված է լինելու մեր երկրի ապագան առաջիկա 5 տարիներին և անդին:Այս մասին այսօր բանավեճի ժամանակ նշեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:

«Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու և ստեղծելու, այլակարծությունը խեղդելու միջոց: Մեր երկրում առկա բազմակարծության, մամուլի ազատության մթնոլորտը թունավորվել է ու ավելի կսեղմվի, եթե չկանխենք դա: Դատարանների և արդարադատության անկախությունը վտանգի տակ է և իսպառ կվերացվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա: Տնտեսությունը գահավիժում է և անպայման կհայտնվենք ճգնաժամի մեջ, եթե չկանխենք դա: Դեկտեմբերի 9-ը հին ու նոր իշխանությունների միջև ընտրություն կատարելու օր չէ, դեկտեմբերի 9–ը յուրաքանչյուրիս քվեով որոշելու օր է՝ վերածվելու է Հայաստանը միանձնյա բռնապետության, թե կանցնի բարդ, բայց բալանսավորված հակակշիռների համակարգին»,- նշեց նա:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ թույլ է տվել կոպտագույն սխալներ: «Դրանք սխալներ են, որոնք խարխլում են պետության հիմքերը, վանում են մեր դաշնակիցներին, ուժեղացնում հակառակորդներին և ուրախացնում թշնամիներին: Փաշինյանը ներկայանում է ընտրողներին ոչ թե քաղաքական թիմով, այլ անձնական նվիրվածության սկզբունքով ձևավորված ցուցակով, որի ներկայացուցիչները մտադիր չեն ամրացնել պետականությունը»,-ասաց նա և նշեց, որ ՀՀ-ում բազմակարծության մթնոլորտը թունավորվել է ու ավելի կսեղմվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխվի




Լրահոս