«Սասնա Ծռեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Վարուժան Ավետիսյանը վաղ առավոտյան իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի թիվ178 դպրոցում տեղակայված 10/49 ընտրատեղամասում: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկել է հանուն ինքնիշխան, հզոր Հայաստանի:
«Այդ նախադրյալները կարծում եմ կան, և բոլորս պետք է աշխատենք, որ դրանք իրականություն դառնան: Ես վստահում եմ մեր ժողովրդին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Վարուժան Ավետիսյանը:
Նա ընտրողներին կոչ արեց ակտիվ լինել և մասնակցել քվեարկությանը՝ կատարելով գիտակցված ընտրություն:
178 դպրոցում տեղակայված 10/49 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Թամարա Իշխանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, փաստեց, որ ընտրողների համար ընտրատեղամասը բացվել է ճիշտ ժամը 08:00-ին:
«Տեխնիկական ոչ մի խնդիր չի եղել: Բոլոր սարքերը ստուգվել են և դեռ ոչ մի խնդիր չկա: Այս ընտրատեղամասին ընտրելու իրավունք ունի 1909 քաղաքի»,-ասաց նա:
Առավոտյան 10:15 դրությամբ 178 դպրոցում տեղակայված 10/49 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 114 քաղաքացի: Ընտրատեղամասում միջազգային դիտորդներ չկան: