Վանաձոր քաղաքի մի շարք ընտրական տեղամասերում խախտումներ են նկատվել։ Այս մասին ահազանգում են ՀՀԿ-ի պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի մամուլի գրասենյակից։
«Վանաձոր քաղաքի մի շարք ընտրատեղամասերում ընտրողները վստահված անձանց ներկայությամբ ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում՝ մի ձեռքում պահելով 4-րդ համարի քվեաթերթիկը, մյուսում՝ մնացած քվեաթերթիկների փաթեթը, իսկ այնուհետև մոտենալով քվեախցիկին՝ վստահված անձանց տեսադաշտում մնալով ակնառու կերպով պահված քվեաթերթիկների փաթեթը գցում են չօգտագործված քվեաթերթիկների հատված և հետո կատարում արդեն հայտնի քվեարկությունը», – ասված է հաղորդագրությունում։